Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք շեմը հաղթահարում ենք, պետք է ամեն ինչ անենք, որ ՔՊ-ն չվերարտադրվի, իսկ Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ»

Մայիս 19,2026 15:34 Share

«Միասնության թեւեր» կուսակցությունն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Վաղարշապատում։

Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը բնակչության հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս ընտրությունները մեր երկրի համար պատմական նշանակության ընտրություններ են։

«Հիմա համատարած շատ են մարդկանց վախեցնում, կախվածության մեջ դնում մարդկանց։ Մեկի երեխուն են ասում՝ գործից կհանենք, մյուսին գնում վախեցնում են։ Հիմա մենք եկել ենք ասելու՝ մեր քաղաքացին այդ քվեախցիկում ամենազորեղն է, ամբողջ իշխանությունը պատկանում է քաղաքացուն։ Այդ պահին են քաղաքացու ձեռքից տանում իշխանությունը։ Այդ վախերն ինչի՞ համար են, որ մարդկանց վախեցնեն, զզվեցնեն, որ մի մասը չգնա ընտրությունների, մի մասը մտածի՝ դե, ամեն ինչ էլ լուծված է, ի՞նչը փոխենք։ Մի կողմից վախեցնում են մեզ Ադրբեջանով, պատերազմով, մյուս կողմից ասում են՝ գործից կհանենք։ Տեսեք՝ մենք ինչ հզոր ժողովուրդ ենք, ինչ պատմություն ունենք, բայց երկու կողմից վախերի մեջ ենք։ Հիմա բոլորս պետք է ցույց տանք, որ մենք կարող ենք, այդ ուժն ունենք, խելքը ունենք, հարցեր լուծելու ձեւերն էլ գիտենք»,- ասաց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով վաղարշապատցիների հարցերին՝ Արման Թաթոյանն ասաց․ «Հետազոտությունները ցույց են տալիս եւ ինքներս էլ ենք գնահատում, որ շեմը հաղթահարում ենք։ Հետո արդեն ըստ արդյունքի, այո, պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունը չկարողանա վերարտադրվել։ Մեզանով պայմանավորված երբեք այնպես չի լինելու, որ իշխանափոխություն չլինի, մեր կարմիր գիծն է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՔՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031