Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ ըմպելիքները գովազդվում են որպես անվտանգ, սակայն որոշ դեպքերում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի խնդիրների. ԱՆ

Մայիս 20,2026 16:38 Share

Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ տարածում է գտել երեխաների և դեռահասների շրջանում։ Դրանք հաճախ գովազդվում են որպես միջոց՝ էներգիան բարձրացնելու, ուշադրությունը կենտրոնացնելու և ֆիզիկական արդյունավետությունը մեծացնելու համար։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց վտանգների մասին։

Էներգետիկ ըմպելիքները գովազդվում են՝ որպես անվտանգ և նույնիսկ օգտակար, սակայն որոշ դեպքերում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի խնդիրների` ներառյալ առիթմիայի, սրտամկանի ինֆարկտի, կարդիոմիոպաթիայի, ընդհուպ մինչև սրտի կանգի:

Դրանց օգտագործման հետևանքով կարող են առաջանալ`
🛑զարկերակային ճնշման բարձրացում,
🛑տագնապի զգացողություն, անհանգստություն,
🛑քնի խանգարում, անքնություն,
🛑ջրազրկում,
🛑ծայրահեղ դեպքերում՝ երիկամների սուր անբավարարություն,
🛑գլխացավեր,
🛑ձեռքերի դող,
🛑ստամոքսի ցավեր,
🛑ցնցումներ,
🛑 ինսուլտ:

Բացի այդ, էներգետիկ ըմպելիքները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը նպաստում է ավելորդ քաշին, ատամների փչանալուն և նյութափոխանակության խնդիրների զարգացմանը։

Օրենքով սահմանված կարգով.

❌Արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն ավտոմատ ինքնասպասարկող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով:

Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «էներգետիկ ըմպելիք» նշումով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031