Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ. Անահիտ Մանասյան

Մայիս 20,2026 21:12 Share

Մայիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեժ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտրությունների գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերելի գործառույթները և գործունեության հիմնական մեթոդաբանությունը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող տարատեսակ հարցերի, մասնավորապես` նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի ու ագրեսիվ դրսևորումներին, խտրական և պիտակավորող խոսույթին, դրանց բացասական ազդեցությանը ինչպես հանրային միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ամբողջ համակարգի վրա։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության, փակ հաստատություններում ինքնասպանությունների և ինքնավնասումների մտահոգիչ խնդիրներին՝ ընդգծելով ոլորտների համակարգային բարեփոխման անհրաժեշտությունը։

Քննարկվել է նաև ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության ապահովման հարցը` անդրադառնալով ինչպես ոլորտում առկա առաջընթացին, այնպես էլ խնդիրներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտային հարցերի ուղղությամբ։

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031