Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Մայիս 22,2026 10:09 Share

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ:

Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ: Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել. հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն:

Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք. սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը, եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից:

Լսե՛ք քննադատությունը. միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում: Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

Մի՛ վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ: Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում, առաջնորդությունն է, որ օգնում է որոշումներ կայացնել, հստակեցնել անելիքը:

Հիշե՛ք, որ երբեք չեք դադարելու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ձեզ՝ ամեն օր նոր բան սովորել:

Բայց այդ ամենը՝ հետո: Այսօր ուղղակի վայելեք ձեր օրը: Ամուր գրկեք ձեր ընկերներին ու ուսուցիչներին. նրանք կյանքի այս կարևոր փուլի ձեր ուղեկիցներն են, նրանց հետ ապրած օրերը ձեր կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ հիշելու եք պարբերաբար ու ժպիտով:

Բարի՛ երթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031