Լրահոս
Օրվա լրահոսը

Կարս-Ախալքալաք երկաթգծով հայկական բեռները միշտ էլ կարող էին առանց խոչընդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ո՞ւր գնան, և ովքե՞ր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները. Արտակ Զաքարյան

Մայիս 24,2026 11:00 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:

Նա գործից անտեղյակ հասարակության վրա, քվեի դիմաց՝ հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:
Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքները Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:

Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:
Դնենք մի կողմ, որ Կարս-Ախալքալաք երկաթգծով հայկական բեռները միշտ էլ կարող էին առանց խոչընդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ո՞ւր գնան, և ովքե՞ր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:

Կարողանալո՞ւ են գնորդներ և շուկաներ գտնեն խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը: Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:

Հ.Գ. Եվրոպայում արդեն շրջում է պատերազմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:
Չեմ հասկանում, Հայի բա՞խտ է այդպիսին, թե՞ խելքը: Բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031