🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
մայիսի 27-ից հունիսի 1-ը
🟦 Երևանում մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
🟦 Հանրապետության տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































