Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես աշխատում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ սկզբունքով». Անահիտ Մանասյան

Մայիս 27,2026 21:44 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

🔹Պաշտպանն այցելել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոն՝ տեղում ծանոթանալու հաստատության շահառուների իրավունքների իրացման գործընթացին, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

👥Կենտրոնի ղեկավարության ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հաստատությունում՝ ծանոթանալով շահառուների խնամքի պայմաններին և առկա խնդիրներին։

📌Պաշտպանը կարևորել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը՝ ընդգծելով, որ այն պետք է հիմնված լինի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։

🔹Սպիտակ համայնք կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Սպիտակի մասնաճյուղ։

🔹Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, շահառուներին տրամադրվող ծառայություններին, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի իրականացմանը։

📌Այցի ընթացքում պաշտպանը հանդիպել է նաև շահառուների հետ։

Անահիտ Մանասյանը կարևորել է անմիջական շփումն ու մարդկանց հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

🗣«Ես աշխատում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ սկզբունքով։ Այդ տեսանկյունից մեզ համար կարևոր է ոչ թե պարզապես գրասենյակում նստած մարդկանց համար ինչ-որ հարցեր լուծել, այլ նաև լինել մարդկանց կողքին, լսել նրանց, միասին աշխատել ու հասկանալ խնդիրները»,- նշել է պաշտպանն։

👥Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն աշխատանքային, այլ նաև մարդկային տեսանկյունից, և հնարավորություն են տալիս մարդկանց զգալու, որ իրենք միայնակ չեն ու ունեն աջակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական աջակցության, բանկային ծառայությունների հասանելիության և անկանխիկ շրջանառության պայմաններում տարեցների ու խոցելի վիճակում գտնվող խմբերի առջև ծառացած խնդիրները։

🗣Պաշտպանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս բարձրաձայնել է ոլորտին առնչվող խնդիրներ։

🔹Պաշտպանն այցելել է նաև «Ապագայի տուն»՝ Սպիտակի Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա (YMCA) հասարակական կազմակերպություն, որտեղ ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, իրականացվող ծրագրերին և պայմաններին։

📚Անահիտ Մանասյանն դիտարկել է երիտասարդների և երեխաների համար նախատեսված կրթական, սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի իրականացման պայմանները, համայնքային ներգրավվածության հնարավորությունները՝ ընդգծելով կազմակերպության կողմից իրականացվող գործունեության և ծրագրերի կարևորությունը։

📌Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության, համայնքային ծառայությունների համակարգի զարգացման և խոցելի վիճակում գտնվող խմբերի սոցիալական ներառման ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս առումով անհրաժեշտ է պետություն-քաղաքացիական հասարակություն շարունակական և արդյունավետ համագործակցություն։

🗣«Միայն համատեղ ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ լիարժեք կհեռացվի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և հավասար հնարավորությունների ապահովումը»,- նշել է պաշտպանն։

⚖Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտը՝ նպաստելով խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031