Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա՞, դե գնա քո ճանապարհով»․ միջադեպ Ապարանում՝ Ավինյանի և Փաշինյանին չհավատացող քաղաքացու միջև

Մայիս 28,2026 19:07 Share

«Հա՞, դե գնա քո ճանապարհով»,- Ապարանում իրեն մոտեցած տղամարդուն, որն ասաց, որ չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանը կարող է ապահովել, որ մեր երեխաները առողջ ու խաղաղ ապրեն, այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում Երևանում կազմակերպված զորահանդեսից էր խոսում, թե այն բոլորին տպավորել է, մի տղամարդ մոտեցավ նրան ու հարցրեց․ «Մեր Նիկոլը հույս տալի՞ս է, որ մեր բալեքը առողջ, խաղաղ կապրեն»։ Տիգրան Ավինյանն ասաց՝ միանշանակ։ Տղամարդը հակադարձեց․ «Դա ես չեմ հավատում, դա սուտ է»։

Զրույցն այսքանով ավարտվեց։ Այնուհետև լրագրողները Տիգրան Ավինյանին հիշեցրին, որ նա թիրախավորում է արցախցիներին,  նա էլ միանգամից հակադարձեց․ «Սուտ եք ասում․ մինչև վերջ չեմ կարող հարցը լսել։ Խոսքը ղարաբաղյան էլիտաների մասին է, որոնք տարբեր ֆինանսական աղբյուրներից օգտվել են՝ ներառյալ ՀՀ-ից ուղարկվածը, իրենց նախագահի կողմից ֆինանսավորումը։ Այդ մարդկանց հետ խոսակցությունը շատ կարճ է․ նախ՝ ՀՀ քաղաքացի չեն, ղարաբաղյան քաղաքական էլիտան հիմա ոչ մի բանի իրավունք չունի՝ նամանավանդ ղարաբաղյան թեմայով խոսելու։ Անձամբ էնտեղ եմ եղել, շատ լավ գիտեմ՝ ով ինչ դերակատարություն է ունեցել, ով ինչքան է ներդրվել մեր պատերազմում հաղթանակ տոնելու համար։ Նրանք վերջին մարդիկ են, որոնք իրենց իրավունք կարող են վերապահել ասելու, որ իրենք ամեն ինչ արել են, որ մենք ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տոնենք»։

Լրագրողների փաստմանը՝ Արթուր Օսիպյանին մեղադրանք է ներկայացված, բայց նա, ընդհակառակը, ղարաբաղյան իշխանությունների դեմ էր ժամանակին պայքարում, Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Բոլորն էլ տենց պայքարող էին փողով, շատ լավ գիտենք բոլոր դերակատարներին։ Բոլորի վերաբերյալ էլ բոլոր տվյալներն ունենք։ Գնացեք, պայքարողներին հարցրեք»։ Փաստմանը՝ քաղաքական ուժերին թիրախավորելու հետ կապված ներքնազգեստի արշավը շարունակո՞ւմ եք եռագլխով, Տիգրան Ավինյանն այսպես արձագանքեց․ «Կարծում եմ՝ մեկ անգամը բավարար էր, եթե կարիք լինի, կարող եմ շարունակել»։

Այն, որ սպառնալիքներ են հնչում կոնկրետ քաղաքական ուժերից մեկի ղեկավարի գույքի հետ կապված, Տիգրան Ավինյանն այս առիթով ասաց․ «Եթե որևէ մեկին թվում է, որ արտաքին հետախուզության ծառայությունների, այլ երկրների միջամտությամբ, ֆինանսավորմամբ այստեղ հայրենասիրություն խաղալն անպատժելի է մնալու, չարաչար սխալվում են, ազգի դավաճանները բոլորը դատվելու են»։ Հակադարձմանը՝ բայց Արևմուտքից էլ ձեզ են աջակցություն հայտնում և հարցին՝ սա էլ չի՞ նշանակում, որ էլի օտար ազդեցություն է, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Որևէ մեկը մեզ չի գալիս աջակցության, ով գալիս է, շատ կարևոր գործով է գալիս»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031