Ակներեւ է, որ ԵՄ-ի ինտեգրման գործընթացը ներկայիս Հայաստանի համար անիրական է, հաշվի առնելով տնտեսական համակարգում առկա էական տարբերությունները, ԵՄ-ի հետ միասնական սահմանների բացակայությունը եւ տնտեսական ինտեգրման հեռանկարի սահմանափակումները: Եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, եւ կամ Թուրքիան, կամ Վրաստանը ԵՄ անդամ լինեին, շատ ավելի հեշտ կլիներ ՀՀ-ի համար առաջ շարժվել դեպի ԵՄ անդամակցություն: Բայց ներկա պայմաններում նման սցենարը անհավանական է թվում:
Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ նոր անդամներ ընդունելու ԵՄ-ի բյուրոկրատական եւ ինստիտուցիոնալ գործընթացները չափազանց բարդ են: Այս առումով վառ օրինակներ կարող են ծառայել Վրաստանն ու Ուկրաինան, որոնք երկու տասնյակ տարիներ պայքարում են այդ ուղղությամբ, բայց հաջողության չեն հասել:
Մյուս կողմից, դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ինքը ներկայիս պատրաստ է Ռուսաստանի հետ լարվածության մի նոր թեժ կետ առաջացնել Հարավային Կովկասում, որտեղ խաղաղությունը խիստ փխրուն է: Այս բոլոր գործոնները հավանաբար շատ հանգամանալից կերպով քննարկվել են Մոսկվայում եւ հանգել այն եզրակացության, որ տեսանելի ապագայում Հայաստանը չի դառնա ԵՄ անդամ: Հենց այս հիման վրա էլ Ռուսաստանը ձեւավորում է իր դիրքորոշումը:
Սուրեն Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
(The Armenian Mirror Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

















































