Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 29,2026 12:22 Share

🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
մայիսի 29-ից հունիսի 3-ը

🟦 Երևանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին և 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի , 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟦 Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։

Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031