Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել քաղաքապետարան՝ 2025 թ.-ին վճարովի կայանատեղիի համար գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի. Արտյոմ Կարապետյան

Մայիս 29,2026 16:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ 2025 թվականին վճարովի կայանատեղիի համար գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի:

Վարչական դատարանի վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է:

Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը:

Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում է, որ Ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: