Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 30,2026 14:36 Share

Երևան քաղաքում՝

Մայիսի 30-ի ցերեկը, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-4-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 30-ի ցերեկը շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1- 4-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031