Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ասաց՝ ով դրսից գա, իրենց է քվեարկելու, նշանակում է՝ Փաշինյանն է բերում այդ մարդկանց․ նա և այդ մարդկանց է բերում, և ուրիշ ֆոկուսներ էլ է անելու»

Հունիս 02,2026 19:50 Share

«Հունիսի 7-ին մենք մեր ձևով կկանխենք այդ պլանը»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, որ իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ Վեհափառին հրաժարական պարտադրելու պլանը, ինչպե՞ս են դիմակայելու դրան։

Հարցին, թե հաղթանակի դեպքում ո՞ւմ է նշանակելու բարձր պաշտոնների, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ուզում եք մեր բոլոր գործընկերներին կալանավորե՞ն, չհասնե՞նք ընտրության։ Կան կոնկրետ որոշումներ, օրը կգա, բարին հետը»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե 100 հազար մարդ է Ռուսաստանից բերվելու Հայաստան, որպեսզի քվեարկեն «Ուժեղ Հայաստան»-ի օգտին, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մենք ո՞նց բերենք, ես տնային կալանքի պայմաններում եմ, իրենք ազատության մեջ են։ Փաշինյանն ասաց՝ ով գա, իրենց է քվեարկելու, նշանակում է՝ Փաշինյանն է բերում այդ մարդկանց։ Փաշինյանը համ այդ մարդկանց է բերում, համ ուրիշ ֆոկուսներ էլ է անելու»։

Սամվել Կարապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մեծ թվով համախոհներ չունի։ «Ձեզ թվում է, որ Փաշինյանը հիմա այնքան համախոհներ ունի, որ փողոց հեղեղի՞։ Չեք տեսնո՞ւմ, Փաշինյանը բարձում է ավտոբուսները, տանում է նույն մարդկանց, ելույթ է ունենում, նստեցնում է ավտոբուսները, հետ է ուղարկում։ Փաշինյանն արդեն ճանապարհի վրա է, մենք իրեն հունիսի 7-ին օգնելու ենք, որ հասնի տեղ»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընտրություններն իրապես արդար կանցկացվեն, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Հնարավոր համարում եմ, ասացինք՝ խելագար, հո այդքան խելագար չեն, որ բռնեն ընտրությունները փչացնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930