Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Հունիս 03,2026 22:10 Share

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որոնց ազատությունը խոչընդոտվում է Ռուսաստանի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վոլոդիմիր Զելենսկին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի հետ հանդիպման արդյունքներով։

«Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով և փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար` այդ երկրում ընտրություններին ընդառաջ։ Սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրության հարց չէ։ Խոսքը ժողովրդի՝ իրենց ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։ Եվրոպան ունի անհրաժեշտ կարողություններ՝ պահպանելու այն հիմնարար կանոնները, որոնք միշտ աշխատել են և կշարունակեն աշխատել՝ անվտանգությունը սատարելու համար»,-ասված է նրա գրառման մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930