Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն, անդրադառնալով տեղեկություններին, թե 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանից գալու Հայաստան՝ ընտրելու հունիսի 7-ին, ասել էր, թե «100 հազար մարդուց 30-40 հազարին վարժական հավաքների կուղարկենք»:
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս իշխանություններն այս էլ որերորդ անգամ բանակը, ծառայությունը, վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց:
Շատ ավելի ուշագրավ է, որ այսպիսի հայտարարությունն իրականում ուղղակի սպառնալիք կամ «բլթոց» չէ: Իրականում իշխանությունները նման որոշում ունեն, ավելին՝ արդեն իսկ սկսել են այդ պրոցեսը, այն է՝ մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից «հրավիրում» են 25-օրյա վարժական հավաքների:
Սրա նպատակն այն է, որ նախ՝ այդ մարդիկ քվեարկության մասնակցեն իրենց «հսկողության» ներքո, երկրորդ՝ նման օրինակներով փորձեն վախեցնել և կանխել Հայաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան մինչև հունիսի 7-ը ներառյալ:
Կարդացեք նաև
Այստեղ, սակայն, մի հարց է բաց մնում՝ ինչո՞ւ են իշխանությունները վստահ, որ Ռուսաստանից հայրենիք վերադարձող քաղաքացիներն անխտիր ընտրելու են ընդդիմությանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































