Լրահոս
Օրվա լրահոսը

Օվերչուկ․ Հայաստանից ներմուծման նկատմամբ նոր միջոցները կախված կլինեն հնարավոր վտանգի առկայությունից

Հունիս 04,2026 15:10 Share

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հայկական ներմուծման նկատմամբ հնարավոր նոր միջոցները կախված կլինեն նրանից, թե արդյոք արտադրանքում կբացահայտվի սպառողների համար որևէ պոտենցիալ վտանգ։

«Եթե ինչ-որ բան գտնեն, ապա (միջոցներ) կձեռնարկվեն, եթե չգտնեն, ապա չեն ձեռնարկվի», – ՌԻԱ Նովոստիին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։

Օվերչուկի խոսքով՝ հայկական արտադրանքի նկատմամբ նոր հնարավոր սահմանափակումները պայմանավորված կլինեն բացառապես այն հանգամանքով, թե վերահսկող մարմինները կբացահայտե՞ն արդյոք սպառողների համար վտանգ ներկայացնող որևէ խնդիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930