Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. նա ձերբակալվել է. ՔԿ

Հունիս 07,2026 11:50 Share

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշված փաստական հանգամանքների հիման վրա Ա.Գ.-ն քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930