Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Թուրքիային չի մատակարարի F-35 կործանիչներ

Հուլիս 23,2026 19:11 Share

Ermenihaber.am.  ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին ներկայացրած պաշտոնական նամակում հայտնել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի հետ կապված պահանջները, ուստի «F-35» կործանիչների մատակարարումը չի իրականացվի։

2026թ. հուլիսի 22-ով թվագրված նամակում, որը գրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից, նշվում է, որ F-35-ի ծրագրին վերադառնալու համար Թուրքիան պիտի լիովին հրաժարվի «S-400» ՀՕՊ հհամակարգից և երաշխիքներ տա ապագայում նմանատիպ համակարգեր չգնելու վերաբերյալ:

Չնայած տարաձայնություններին՝ Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են բանակցությունները «S-400»-ի հարցը լուծելու և ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարության նամակում ընդգծվել է նաև, որ Թուրքիան աջակցում է Վաշինգտոնի խաղաղարար ջանքերին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա, Ադրբեջան-Հայաստան և Գազայի հակամարտություններում:

Չնայած ՀԱՄԱՍ-ի հետ Անկարայի կապերի շուրջ առկա քննադատությանը՝ նամակում նշվել է, որ Թուրքիան օգտագործել է իր ազդեցությունը ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության վրա՝ նպաստելով ԱՄՆ նախագահի Գազայի խաղաղության ծրագրի ընդունմանն ու հրադադարի հաստատմանը, ինչպես նաև դարձել է նոր ձևավորված «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ:

Աղբյուր՝ Gazete Oksijen

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031