Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր

Հունիս 09,2026 19:44 Share

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։

Հունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային բաժին։

34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։

Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930