Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի անունը

Հունիս 09,2026 21:55 Share

Խորհուրդը նշանակել է Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավարին

 

Խորհուրդն այսօր Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում նորաստեղծ Եվրոպական միության գործընկերության առաքելության (ՀԳԱՄ / EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի սկզբնական մանդատով, որը կմեկնարկի 2026 թվականի հունիսի 11-ին: Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի կողմից։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը ստեղծվել է հայկական իշխանությունների խնդրանքով՝ 2026 թվականի ապրիլի 26-ին, երկու տարի սկզբնական ժամկետով՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրի դիմակայունությունը և ճգնաժամային կառավարման կարողությունները:

Առաքելությունը ռազմավարական և օպերատիվ խորհրդատվության տրամադրման միջոցով կաջակցի Հայաստանին դիմակայելու այնպիսի բազմաշերտ սպառնալիքների, ինչպիսիք են՝

Կիբերհարձակումները,

Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունները (FIMI),

Ապօրինի ֆինանսական հոսքերը:

Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է, ունի դեսպանի աստիճան և միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ: Նա ձեռք է բերել առաջնորդության և կառավարման լայնածավալ փորձ՝ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև Լիտվայում, Լատվիայում և Խորվաթիայում Ռումինիայի դեսպանի կարգավիճակում:

Ամենավերջին շրջանում նա երեք տարի ծառայել է որպես Մոլդովայի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Moldova) առաջին ղեկավար, որտեղ առաջնորդել է ԵՄ առաջին քաղաքացիական ՊԱԱՔ (CSDP) առաքելության հիմնադրումը՝ ուղղված ճգնաժամային կառավարման ազգային կառույցների աջակցությանը և հիբրիդային սպառնալիքների հակազդմանը:

Հիշեցնենք` EUPM-ը ԵՄ երկրորդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում: Այն առանձին և անկախ կառույց է 2023 թվականին ստեղծված Հայաստանում ԵՄ առաքելությունից (ՀԵՄ / EUMA), որի խնդիրն է դիտարկել և զեկուցել իրավիճակը տեղերում՝ նպաստելով հակամարտությունից տուժած շրջաններում վստահության ամրապնդմանը և մարդկային անվտանգությանը:

 

Թարգմանությունը՝ «Ա1+»-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930