Լրահոս
Օրվա լրահոսը

Հետիոտնի դիտարկումներ

Հունիս 10,2026 12:30 Share

Այսօր Բրյուսելում դիտարկեցի մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես ճանապարհային երթևեկության կանոնների և վարքագծի մշակույթի հետաքրքիր դրսևորում

 Որպես հետիոտն՝ նախատեսում էի անցնել փողոցը հետիոտնային անցումով, որտեղ լուսամփոփ չկար։ Այդ պահին մոտեցավ երկու ոստիկանական մեքենա՝ առանց հատուկ ազդանշանների (ձայնային և լուսային), որոնք ուղեկցում էին մեկ այլ տրանսպորտային միջոցի։

Չնայած ծառայողական առաջադրանքի կատարմանը՝ ոստիկանության աշխատակիցները դրսևորեցին պատշաճ վարքագիծ՝ կանգ առնելով և ապահովելով հետիոտնի անվտանգ անցումը, որից հետո միայն շարունակեցին իրենց ուղեկցումը։ Այս դրվագը, թեև առօրյա բնույթ ունի, սակայն հետաքրքիր է ճանապարհային անվտանգության մշակույթի և իրավական գիտակցության տեսանկյունից։

Բելգիայում ոստիկանության մեքենաների «առաջնահերթությունը» շատ հստակ սահմանված է, և դա ավտոմատ իրավունք չէ․ կախված է իրավիճակից և ազդանշաններից։ Ոստիկանության մեքենան կարող է «առաջնահերթ» լինել միայն եթե՝ միացված են կապույտ լույսերը (flashing blue lights) և/կամ միացված է ձայնային ազդանշանը (siren): Այս դեպքում՝ մյուս վարորդները պարտավոր են ճանապարհ տալ, ոստիկանությունը կարող է անցնել կարմիր լույսը կամ խախտել որոշ կանոններ, բայց նույնիսկ այդ դեպքում՝ պետք է ապահովվի ընդհանուր անվտանգությունը։

Եթե ոստիկանությունը չի օգտագործում ազդանշաններ (կապույտ լույս, սիգնալ), ապա նրանք համարվում են սովորական ճանապարհային մասնակից, պարտավոր են կանգնել լուսամփոփների (երթևեկության լույսերի), հետիոտնի և կանոնների առաջ, իրավունք չունեն «անտեսել» հետիոտնային անցումը կամ ճանապարհի կանոնները։ Փաստորեն, Բելգիայի ճանապարհային իրավական մոտեցման ընդհանուր սկզբունքն է, որ՝ «Քաղաքացու անվտանգությունը գերակա է ցանկացած առաջադրանքից»:

Լիաննա ԲԱԼՅԱՆ
փաստաբան, Բելգիա

«Առավոտ» օրաթերթ
09.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930