Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայները, որոնց համար քարոզարշավի ընթացքում արդար կռիվ ենք տվել, մեզանից ուղղակի գողացել են. Էդմոն Մարուքյան

Հունիս 10,2026 15:25 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Երեկ հրապարակել էինք ընտրախախտումների մասին տեղեկություններ՝ բերելով փաստեր, որ ընտրատեղամասերի արձանագրություններում առկա էին ձայներ, որոնք բացակայում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներում։

Այսօր արդեն ունենք նոր տեղեկություններ՝ նոր տեղամասերից, և կրկին այդ նույն խախտումներով։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Այն ձայները, որոնց համար քարոզարշավի ընթացքում կռիվ ենք տվել, արդար կռիվ ենք տվել, մեզանից ուղղակի գողացել են։

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ներկայացուցիչներ է ունեցել ընտրատեղամասային հանձնաժողովներում, հայտարարում է, որ դիմելու է Սահմանադրական դատարան։ Շատ լավ, դիմե՛ք։

Բայց առաջին հերթին պետք է հրապարակել խախտումների վերաբերյալ տվյալները, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի հրահանգներով գործող հիմնարկ է, իսկ ժողովրդի վստահությունն ավելի կարևոր է, քան այդ կաշկանդված դատարանի որոշումը։

Այնպես որ, դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930