ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Գիտակցո՞ւմ են արդյոք ԿԸՀ-ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը։ Կասկածելի է և դրա համար բոլոր հիմքերը կան։
Ուստի հանրային ճնշման գլխավոր թիրախը այս պահին պետք է լինի այդ կառույցը, նրա նախագահն ու անդամները։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել, որպեսզի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի պատգամավորության թեկնածուները (յուրաքանչյուրից մեկ հոգի) ներկա գտնվեն և անարգել հետևեն ձայների վերահաշվարկին։ Առավել եվս, որ այդ պահանջը չի հակասում գործող օրենսդրությանը։
ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։
Ընտրակեղծիքների արդեն հայտնի փաստերով հանցագործության վերաբերյալ պետք է հաղորդում ներկայացնել դատախազություն՝ պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ- ի նախագահ Վահագն Հովակիմյանին։
Հանրային պայքարի կազմակերպման տեսակետից, կարծում եմ, նպատակահարմար է նախաձեռնել ընդդիմադիր ուժերի համակիրների պերմանենտ հանրահավաք (նման փորձ նախկինում եղել է), օգտագործելով այն ԿԸՀ-ում ձայների վերջնահաշվարկի ընթացքի եվ փաստերի հանրայնացման համար։
Այդ նախաձեռնությունը կնպաստի նաեվ հասարակության կոնսոլիդացմանը եվ այն քաղաքական կապիտալի վերածելուն։
Անգործությունն անթույլատրելի է։


















































