Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»

Հունիս 11,2026 15:02 Share

«Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, մենք պայմանավորվածություններ ու պայմանագիր ունենք, ընդ որում, երկարաժամկետ։ Ես դժվար եմ պատկերացնում, թե այդ պայմանագրի կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Բայց ամեն դեպքում մենք բոլոր սցենարներն ունենալու ենք, որովհետեւ այս խոսակցությունները ձեզ համար են նորություն, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարի տարին երկու անգամ այս խոսակցությունների մեջ եմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից․ «Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա։ Եվ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»։

Մանրամասները տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե առաջիկայում Ռուսաստան այց ունենալո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այցի հետ կապված եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ հրավեր լինի, կգնամ, չեմ մերժի հրավերը հաստատ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ եթե Պուտինի չշնորհավորի իրեն ու չճանաչի ընտրությունները, ի՞նչ փուլ է սկսվելու հայ-ռուսական հարաբերություններում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում՝ չճանաչել ընտրությունները։ Դիտորդական առաքելությունն իր եզրակացությունը տվել է, ներառված են եղել նաեւ ՌԴ դիտորդները, մնացածը հռետորիկայի հարց է, կքննարկենք»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930