«ԿԸՀ-ի դիմաց քյաբաբ-փարթի չենք անելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը։ Այսօր 13․00-ից ԲՀԿ-ն ԿԸՀ-ի դիմաց ցույց է սկսում։
«Այսօր տեղի է ունենում քվեաավազակություն, խուժանություն։ Այսօր փորձում են խլել մեր իրավունքը, այսօր փորձ է արվում «կզզցնել» մարդու արժանապատվությունը։ Այսօր փորձ է արվում գետնով տալ մեզ բոլորիս»,- հայտարարեց Արման Աբովյանը՝ հավելելով, որ իր որոշմամբ իշխանությունը փորձում է խլել ոչ միայն ԲՀԿ-ի քվեները, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր ԲՀԿ-ի հետ միգուցե նաեւ համամիտ չեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































