Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չե՞ք տեսնում, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկային խղճին, դավաճանում եք ինքներդ ձեզ». Լիլիթ Գալստյան

Հունիս 12,2026 20:35 Share

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Մոխրագույն հոտից առանձնացողները․․․

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/արտասահմանյան գրականության ամբիոնը։ Դե սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնավորում կգտնեն․ օրինակ՝ փակվող 229 դպրոցները ներկայացվում են որպես որակյալ կրթական ծառայություն/։ Այս ամբիոնի տասնյակ տարիների անուրանալի վաստակի՝ արտասահմանյան գրականության հանրահռչակման, ուսանողությանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու և, առհասարակ, արևմտյան գրականության ու մտքի դարպասները բացելու, նաև դասախոսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնավորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտությունը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնհայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցեական է, քաղաքական բացահայտ ենթատեքստով՝ ուղղված հենց այդ ամբիոնի վարիչ, ունիվերսալ գիտելիքների տեր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տեր, խարիզմատիկ ու անթաքույց ընդդիմադիր, ես կասեի՝ չկաղապարվող, ինքնուրույն ու մեր օրերում խրախուսվող մոխրագույն հոտից շահեկանորեն առանձնացող Անուշ Սեդրակյանից ազատվելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանությունների թիրախում ԵՊՀ մեկ այլ դասախոս էլ կա։ Գուցե այս ժամերին դատարանում վիճարկվում է ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խափանման միջոցը։ Ալենին էլ՝ քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալեն Ղևոնդյանին էլ, որքան հասկացա, ֆբ-յան ինչ-որ գրառման համար են պատժում, թե իբր՝ սահմանադրական կարգի դեմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարվող վախերի պարանոյան․․․

Երկու դեպքում էլ հերթական քաղաքական հետապնդումն է։

Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի կաշառակեր պիտակավորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

ՉԵ՜Ք ԼՌԵՑՆԻ․․․

Այսպես գրեթե մեկ տարի, քպ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան հայտարարում էիք Սրբազան պայքարի հակասահմանադրական վարքի, ահաբեկչական օպերացիայի մասին։ Զրո ապացույց․․․․

Բայց դուք ամոթ չունեք, ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարավոր ուսանողներին, դասախոսներին, իրավապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․․

Դուք չե՞ք տեսնում, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկային խղճին, դավաճանում եք ինքներդ ձեզ․․․

Էս ամենը մի օր վերջանալու է․․․ Հաստատ․․․

Իսկ ձեր լռությունը թե՜ գին ունի, թե՜ անուն․․․ երեսուն արծաթը վկա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930