Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և որ նա պատրաստ է օգնել

Հունիս 14,2026 23:40 Share

«Ազատություն» – Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան, փոխանցում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել:

Երկու նախագահները խոսել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրի մասին։

Ուշակովն ասել է, որ Թրամփը Պուտինին հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է, Կրեմլի առաջնորդն էլ գոհունակություն է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեն։

«Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնությունը մոտ է, և ինքը հույս ունի, որ բարդ, սակայն ի վերջո հաջողությամբ ավարտվող բանակցությունների արդյունքները շուտով կարող են հրապարակվել», – ասել է Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ամերիկա-իրանական հակամարտությունը, դատելով իրավիճակից, հաջողվում է զսպել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930