«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխանությունները որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ նախատեսելով ներդնել վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն կեսը Հայաստանում ապրելու պահանջ։
Ուսումնասիրեցի իշխանությունների սիրելի ԵՄ երկրների կարգավորումները։ ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները՝ քվեարկելով իրենց գտնվելու երկրից։
Արտերկրից քվեարկելու իրավունք ունեն նաև իշխանությունների սիրելի ԵԱՏՄ բոլոր մյուս երկրների քաղաքացիները։
Կարդացեք նաև
Ի դեպ, Հայաստանում մինչև 2003 թ. ընտրությունները քվեարկում էին նաև արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները, և այդ հնարավորությունը վերացվել է իշխանությունների սիրելի նախկին իշխանությունների կողմից։ Իսկ թե ինչու՝ դժվար չէ կռահել։


















































