Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար Հայաստանը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի, ինչպես հաղորդում է Report.az-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ Օրդուբադում անցկացվող «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնի շրջանակում։
Նրա նշել է, թե Նախիջևանը նույնպես ականատես է եղել այն ողբերգություններին, որոնք ապրել են արևմտյան ադրբեջանցիները, և այդ առումով նման միջոցառումների անցկացումը հենց այնտեղ առանձնահատուկ նշանակություն ունի։
Ալեքբերլին նշել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին։
Նա ընդգծել է, թե տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադարձի անխուսափելիության մասին։
Կարդացեք նաև
Ադրբեջանցի պատգամավորը հավելել է, թե Հայաստանը պետք է ընդունի այդ իրողությունը և ապահովի պայմաններ արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար։


















































