Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են ներկայացնել զեկույց, որը կգնահատի Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում գտնվող հայկական քրիստոնեական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության օբյեկտներին հասցված վնասը, ավերածությունները

Հունիս 18,2026 23:07 Share

Կոնգրեսական Ջիմ Կոստան (Դեմոկրատական կուսակցություն, Կալիֆոռնիա) ներկայացրել է կարևոր ուղղում՝ H.R. 8595 օրինագծին՝ «Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի 2027 թվականի բյուջետային ակտին»։

Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ Պաշտպանության նախարարությունը՝ Պետդեպարտամենտի հետ համագործակցությամբ, պետք է Կոնգրեսին ներկայացնի զեկույց, որը կգնահատի Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում գտնվող հայկական քրիստոնեական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության օբյեկտներին հասցված վնասը, ավերածությունները և շարունակվող սպառնալիքները։

Տեքստում ընդգծվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, որոնց հետևանքով 120,000 հայեր հարկադրված լքել են Արցախը, չեն սահմանափակվել միայն բնակչության տեղահանմամբ։

Դրանք շարունակվել են նաև մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և դարավոր պատմամշակութային հուշարձանների դեմ ուղղված գործողությունների միջոցով։

Սա որակվում է որպես հարված հայկական ինքնությանն ու քրիստոնեական ժառանգությանը։

Նշվում է նաև, որ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգերի կոմիտեն շուտով կսկսի առաջարկվող ուղղումների քննարկումը։

Եթե այն ճանաչվի ընթացակարգային առումով ընդունելի, ապա ամբողջ Ներկայացուցիչների պալատը հնարավորություն կունենա քվեարկելու Կոստայի առաջարկած ուղղման վերաբերյալ՝ առանձին կամ միավորված փաթեթի կազմում։

 

ANCA- Ամերիկայի հայկական ազգային կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930