Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները

Հունիս 22,2026 17:56 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների արդյունքները, մասնավորապես՝ ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքները։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել