«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիան շարունակում է ընդլայնել իր գործունեության շրջանակը։
Ասոցիացիայի փոխնախագահ Ազատ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք առաջիկա ծրագրերը, որոնց շրջանակում Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ՝ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում Եվրասիական մարզական բժշկության և վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարին, որը համոզված ենք մեծ պահանջարկ կունենա տարածաշրջանում։


















































