Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացման ծրագրերը, ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերը

Հունիս 23,2026 21:12 Share

Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված և համաձայնեցված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության այս ուղղությանն առնչվող այլ հարցեր:

Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զարգացումները, ողջունել է ԵՄ ու ԵՄ անդամ երկրների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Նախանշվել են այս ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքների իրականացումը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և տնտեսական նոր շուկաների բացահայտման ուղղությամբ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930