Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը կանգնած է սեփական լեգիտիմությունը հիմնավորելու խնդրի առաջ. Շիրազ Մանուկյան

Հունիս 24,2026 17:42 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր։ (8-9%)
Հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։

Երբ իշխանությունը ձևավորվում է այսպիսի ծավալի կասկածների պայմաններում, այն այլևս չի կարող ներկայանալ որպես անվիճելի ժողովրդական կամքի կրող։ Լեգիտիմությունը միայն հանրային վստահության արդյունք է։ Իսկ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն։

Զինվորների կուտակումները ընտրատեղամասերում, չնույնականացված անձնագրերի մեծ թիվը և փակ ցուցակներով քվեարկությունները միասին ձևավորում են մի պատկեր, որը ոչ թե փարատում, այլ խորացնում է կեղծված ընտրությունների վերաբերյալ կասկածները։

Այդ պատճառով այսօր իշխանությունը կանգնած է ոչ թե քաղաքական մրցակցության, այլ սեփական լեգիտիմությունը հիմնավորելու խնդրի առաջ։ Որքան բարձր են հնչում նրա հայտարարությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում գլխավոր հարցը․ եթե ամեն ինչ եղել է թափանցիկ և արդար, ապա ինչո՞ւ են շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում անպատասխան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930