Լրահոս
Օրվա լրահոսը

Մի երկրից կախված լինելն էլ մի բան չի, հասկացանք` ԵԱՏՄ շուկան մեր ապրանքներին ձեռ է տալիս, բայց միայն դրանով չէ. Ալեքսեյ Սանդիկով. «Հրապարակ»

Հունիս 25,2026 10:11 Share

Հարցազրույց ՔՊ խմբակցության պատգամավոր, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի հետ։

– Ռուսաստանը Հայաստանի իշխանությանն ընտրության առաջ է կանգնեցրել՝ կա՛մ ԵՄ եք գնում, կա՛մ` մնում ԵԱՏՄ-ում։

– Քաղաքական մեսիջ է, նորմալ է, երբ երկընտրանքի պահը գա, վարչապետն ասել է՝ մենք մեր ընտրությունը կկատարենք, բայց դեռ նման բան չենք տեսնում։

– Իսկ չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է պայթել։

– Ես առաջարկում եմ` վերլուծեք Վրաստանում տեղի ունեցածը, երբ այդ երկիրն ընկավ ռուսական էմբարգոյի տակ, մեկ-երկու տարի արտահանման ծավալները նվազեցին, մինչեւ իրենք իրենց ապրանքների ստանդարտները համապատասխանեցրին եվրոպական շուկային, հիմա իրենց արտահանման ծավալները զգալի կերպով գերակշռում են, իրենք կարգավորել են իրենց ապրանքները դրսի շուկաների համար։ Մի երկրից կախված լինելն էլ մի բան չի, հասկացանք` ԵԱՏՄ շուկան մեր ապրանքներին ձեռ է տալիս, բայց միայն դրանով չէ։

– Բայց այնպես չէ, որ Եվրոպայում մեզ գրկաբաց սպասում են, եվրոպական շուկան նվաճելու համար պետք է հիմքից փոփոխություններ արվեն, պետությունն ի՞նչ է անում այդ ուղղությամբ․․․

– Վստահեցնում եմ՝ զուգահեռ ամեն ինչ արվում է: Այո, չեմ էլ ասում, որ Եվրոպան գորգը փռել է, դռները բացել ու մեզ է սպասում, բայց շուկայի դիվերսիֆիկացման գործընթաց է, եւ դիտարկվում են բոլոր շուկաները։

– Չե՞ք կարծում, որ Եվրոպային մենք քաղաքական կոմպոնենտով ենք հետաքրքիր, իրենց նպատակն այստեղ ռուսական ազդեցության թուլացումն է, պահանջում են ռուսական ռազմաբազայի դուրսբերում եւ այլն։

– Երբեւիցե ՀՀ պետական պաշտոնյայի շուրթերից լսե՞լ եք՝ ռուսական ռազմաբազայի հարց ենք քննարկում, դրսից Պետրոսն ասաց, Պողոսն ասաց, եկեք խնայենք մեր ժամանակը։

– Վստա՞հ եք, որ նման օր չի գա։

– Օրը կգա, բարին՝ հետը, մենք գիտե՞նք՝ վաղը մեզ հետ ինչ է լինելու, նստենք թախտին, ինչ-որ բաներ քննարկենք՝ անլուրջ է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930