Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում՝ «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:
Սրբուհի Գալյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին.
✅ Խորհրդարանական ընտրությունները վերահաստատել են երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին։
Ֆորումի ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները.
✅ Մինչև 2 մլն դրամի բռնագանձման պահանջներով գործերի քննությունը պատվիրակվել է նոտարներին, արդյունքում՝ դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է։
✅Քաղաքացիական և վարչական գործերի քննության համար սահմանվել են ողջամիտ ժամկետներ։
Կարդացեք նաև
📌Կարևորվել է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, մասնավորապես՝
✅ Ներդրվել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը։
✅Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններ մուտք գործող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը։
🔹 Ներկայացվել են արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ
✅էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումը,
✅իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը,
✅ թվային ծառայությունների զարգացումն ու նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը։
🔹 Նախարարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝
✅ներդվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ,
✅խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները,
✅ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։
Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը նշել է, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը։
ՀՀ արդարադատության նախարարություն


















































