Լրահոս
Օրվա լրահոսը

Զգույշ և կոռեկտ եղեք ձեւակերպումներում. ՔՊ-ական պատգամավորը սաստեց լրագրողին

Հունիս 27,2026 11:48 Share

Սահմանադրական դատարանի մոտ, որտեղ շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող նիստը, լրագրողները հարցեր ուղղեցին ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։

-Զգույշ և կոռեկտ եղեք ձեւակերպումներում,- լրագրողին սաստեց ՔՊ-ական պատգամավորը։

-Ի՞նչ կպատահի,- հարցրեց լրագրողը։

-Ոչինչ չի պատահի,- ասաց պատգամավորը, ապա հավելեց,- Ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում երբևէ այսքան պաշտպանված չի եղել ։

Ջուլհակյանի ձեւակերպմամբ՝ վարչապետի այն պնդումը, թե ընդդիմությանը տրված քվեները «օրգանիկ չեն», պայմանավորված է, իբր, հանրության լայն շրջանակների ընկալումներով և ընտրակաշառքների այն ծավալուն դեպքերով, որոնց մասին խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նա հավելեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր Սահմանադրական դատարանում մանրամասն կներկայացնի քարոզչության ընթացքում և ընտրությունների նշանակումից հետո արձանագրված խնդիրները, որոնք ներառում են ընտրակաշառքների և ենթադրյալ բարեգործության սահմանափակումների խախտման դեպքեր։

Լրագրողի հարցին՝ ինչու են իրավական պրոցեսները մեկնարկում բացառապես ընդդիմադիրների նկատմամբ, և արդյոք խնդիրներ չկան, օրինակ, իշխանության հետ կապված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունում, որի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանը ևս հարցեր էր բարձրացրել, Ջուլհակյանն արձագանքեց, որ պետք է տարբերել մշտապես գործող բարեգործական կազմակերպությունները նրանցից, որոնք «ծլել են ընտրությունների շրջանում»։

Լրագրողների այն դիտարկումներին, թե իշխանությունը չի ստացել ընտրողների բացարձակ մեծամասնության քվեն, Ջուլհակյանն արձագանքեց, որ ամբողջ աշխարհում ընտրությունների արդյունքները հաշվարկվում են հստակ կանոններով, և այլ երկրներում համատարած ընտրակաշառք չի բաժանվում։

Արուսյակ Ջուլհակյանին փորձեց լրագրողներից «պաշտպանել» նախարար Սրբուհի Գալյանը։ Նա 168.am-ի լրագրողին մեղադրեց միայն ընդդիմության վերաբերյալ հարցեր տալու մեջ։

Նիստն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930