Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն առաջարկում է՝ համայնքների հիմնական բնակավայրերի մոտ տեղադրել ՀՀ դրոշը

Հուլիս 01,2026 14:47 Share

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին։

Նախագծի հեղինակներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանն ու Ալխաս Ղազարյանն են։

Ինչպես իր խոսքում ներկայացրեց Ալխաս Ղազարյանը, այս նախաձեռնությունը հղացել են «ազգային ինքնագիտակցության բարձրացման նպատակով»։ Սրան նպաստել են նաեւ հանրապետության բնակավայրեր նախընտրական քարոզարշավային այցերը։

Նախագծով առաջարկվում է համայնքների հիմնական բնակավայրերի մոտ տեղադրել ՀՀ դրոշը։

Հիմնական մուտքերի որոշման հարցում լսելու են համայնքի ղեկավարի խորհուրդը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արտյոմ ՄԱՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031