Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեք Արարատ Միրզոյանին». Արթուր Խաչատրյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Հուլիս 01,2026 10:30 Share

«Որոշ մարդկանց մոտ հնարավոր է շոկ առաջացրեց, բայց դա սպասելի էր։ Ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում Իսրայելը՝ դա իրենց գործն է։ Մեր ազգային շահերից բխում է, որ հնարավորինս շատ երկրներ ճանաչեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդաշարի եթերում կարծիք հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ խոսելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության նախագիծը հաստատելու մասին։ Հարցը դեռ պետք է Քնեսեթում քննարկվի և հաստատվի։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը, որը հրաժարվել էր Ցեղասպանության ճանաչման օրակարգից (զրույցի պահին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այս հարցի վերաբերյալ դեռ չէր հնչել)։

«Ուզում եք, որ ես իրենց այդ անհարմար վիճակից հանե՞մ»,- հարցին հարցով պատասխանեց Արթուր Խաչատրյանը և հավելեց. «Զանգեք Արարատ Միրզոյանին։ Ես լինեի իրենց փոխարեն, հենց Քնեսեթը հաստատի, իհարկե, շնորհակալություն կհայտնեի և կշարունակեի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պահել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում»։ Դիտարկմանը, որ դա ՔՊ-ի համար քաղաքական ինքնասպանություն կլինի, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ե՞վ։ Կարծում եք՝ ես ուրիշ դարդ չունեմ, պետք է ՔՊ-ի ինքնասպանության մասի՞ն մտածեմ»։

Խոսելով Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ կուսակցությունների դիմումների քննարկման մասին էլ՝ մեր զրուցակիցն ասաց. «Երբ դատավորներից որևէ մեկը չվիճարկեց կամ հարց չբարձրացրեց Սեդա Սաֆարյանի մասնակցության վերաբերյալ, արդեն կարելի է ասել, որ անվստահության շղարշով պատվեց այս ողջ գործընթացը։ Սեդա Սաֆարյանը պակաս շահագրգռված անձ չէ, քան Վլադիմիր Վարդանյանը կամ Արտակ Զեյնալյանը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունն արդեն իսկ նվազեցնում է, գոնե այս հարցում, ՍԴ-ի անաչառ լինելու վստահությունը։ Նաև նա հարցեր էր տալիս, որոնք քաղաքական էին իրենց բնույթով։ «Երեք ուժերը, Պուտինի հայտարարությունը»… Այդ «երեք ուժերը» հենց Նիկոլ Փաշինյանի «պատերազմի եռագլուխ կուսակցության» նարատիվի կրկնությունն է»։

Դիտարկմանը՝ այն պահին, երբ որոշվեց դիմել ՍԴ, բոլորի համար էլ շատ հասկանալի էր, որ վստահության խնդիր ունի այդ կառույցը, քանի որ ՔՊ-ի կողմից էր նշանակվել ՍԴ-ի կազմը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դա է իրականությունը, դա է ՍԴ-ն։ Վերջին ատյանն իրենք են։ Այլ կառույց չկա։ Կա գործընթաց, որն ուզես-չուզես՝ պիտի անցնես։ Հիմա ի՞նչ՝ չբողոքել, որ ասեն՝ դուք հաշտ և խաղաղ էիք ընտրությունների արդյունքների հետ, դրա համա՞ր չեք բողոքել»։

Թե ՍԴ-ի որոշումից հետո ի՞նչ է ակնկալվում, պատասխանեց. «Գործընթացն անցնենք, տեսնենք՝ ինչպե՞ս ենք անցնում, հետո մենք կկողմնորոշվենք և տեղյակ կպահենք հանրությանը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031