ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին՝ ասել է. «Հայկական սփյուռքը փաստացի տարանջատված է մնալու իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից:
Հայկական անձնագրերով մարդիկ այդպիսով զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից՝ մասնակցել ընտրություններին։ Հաշվի առնելով երկրում եվրոպացի մասնագետների աշխատանքը՝ հիշվում է Մոլդովայում նախընտրական քարոզարշավը. Սանդուի ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանում հայրենակիցներին թույլ չտան քվեարկել»:
Նա մատնանշել է, որ հասարակության մեջ իշխանամետ ռեսուրսների կողմից դա ներկայացվում է որպես «Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների» դեմ պայքար։


















































