Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրատեղամասերի հասցեների տարբերության պատճառը համայնքների խոշորացումն է»․ Արմեն Ղազարյան

Հուլիս 01,2026 18:40 Share

«Բարձրացվեց նաև ընտրատեղամասային կենտրոնների հասցեների փոփոխության վերաբերյալ հարցը։ Նկատենք, որ 2021 և 2026 թվականներին ընտրական տեղամասերի հասցեների տարբերությունը 376-ն է՝ ընդհանուր տեղամասերի թվի 18 տոկոսը։ Սա պայմանավորված է եղել համայնքների խոշորացմամբ, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման պահին ընտրողների առավելագույն շեմի փոփոխությամբ»,- ՍԴ նիստի ժամանակ պարզաբանեց ՆԳՆ ներկայացուցիչ, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով ընտրատեղամասերի՝ 2021 և 2026 թվականների հասցեների անճշտությունների և տարբերությունների հետ կապված դիտարկումներին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը։

Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։

Արմեն Ղազարյանը վստահեցրեց, որ ՆԳՆ-ն իր իրավասության շրջանակներում պատշաճ կերպով երաշխավորել է մեկ անձ, մեկ հաշվառում, մեկ ընտրական տեղամաս սկզբունքի ապահովումը։

Անդրադառնալով նույն հասցեում մեծաքանակ հաշվառումների մասին մտահոգություններին՝ Արմեն Ղազարյանը պարզաբանեց․ «Կրկին ընդգծեմ՝ ոլորտը կանոնակարգող օրենքով մեկ հասցեում հաշվառված անձանց թվի առավելագույն սահմանաչափ նախատեսված չէ։ Հաշվառումների առնչությամբ ցանկացած ահազանգ մեր կողմից ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել է, և որևէ ոչ իրավաչափ իրավիճակ չի հայտնաբերվել»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031