Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 4 ընտրատեղամասերում ոչ միայն ԲՀԿ-ի, այլև բոլոր կուսակցությունների տվյալներն են սխալ մուտք արվել»․ Արմեն Սմբատյան

Հուլիս 01,2026 19:11 Share

«Շատ խոսվեց լատենտությունից, բայց ԿԸՀ-ի արձանագրած թվերը լատենտ չեն, դրանք կոնստանտ են»,- ՍԴ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ ներկայացուցիչ Արմեն Սմբատյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը։

Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։

Անդրադառնալով խնդրահարույց 12/20, 27/7, 27/26, 37/53 ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ձայների հետ կապված մտահոգություններին՝ Արմեն Սմբատյանն ասաց․ «Շատ չարչրկվեց թեման, որ ԲՀԿ-ի ձայները 4 տեղամասի հաշվարկով սխալ են մուտք արվել։ Ավելին ասեմ՝ ոչ միայն ԲՀԿ-ի, այլև բոլոր կուսակցությունների տվյալներն այդ տեղամասերի համար սխալ են մուտք արվել։ Մուտք անողը շփոթել է մեկ տող վերև և ներքև։ Եթե նայենք նախնական ու վերջնական աղյուսակավորումը, կտեսնենք, որ այդ տեղամասերում՝ 12/20, 27/7, 27/26, 37/53, բոլոր կուսակցությունների թվերը սխալ են մեկ տող շփոթելու պատճառով։ Այնպես է ստացվել, որ ԲՀԿ-ի և նախորդող ու հաջորդող համարի քվեաթերթիկն ունեցող կուսակցությունները գոնե այդ տեղամասերում ավելի պակաս ձայն են ստացել, քան ԲՀԿ-ն, և նրան բաժին է ընկել ավելի պակաս թիվ։ ԿԸՀ-ն ընդունել է այդ սխալը։ ԲՀԿ-ի ձայների նկատմամբ եղե՞լ է վերաբերմունք։ Այո՛, եղել է հատկապես ուշադիր վերաբերմունք, քանի որ գիտակցել ենք, թե ինչ կարևոր է թվերի ճիշտ ամփոփումը, ինչ ատյանում և ինչպես, ինչպիսի հանրային ուշադրության ներքո պետք է պատասխան տանք ցանկացած թվի համար»։

Այնուհետև Արմեն Սմբատյանը հորդորեց, իր բնորոշմամբ, «թվակռիվ» չանել ու ասաց․ «Հարգելի դիմումատուներ, երրորդ կողմ, հանրություն, բարձր դատարան, ես խնդրում եմ, հորդորում բոլորիս լինել խնայող ընտրական ինստիտուտի նկատմամբ։ 200 հազարով ավելի ընտրող ենք ունեցել, քան նախորդ ընտրությանը։ 200 հազարով ավելի ընտրող է հավատացել ինստիտուտին և եկել քվեարկության։ Այդ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները մեր քույրերն ու եղբայրներն են։ Ինչի՞ ենք «լցոնում» բառն օգտագործում, գոնե բամբասանքի մակարդակի այս ընտրություններում լցոնման մասին լսե՞լ եք, թե՞ չէ»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031