Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սկզբում ճիշտ մուտքագրվեին տվյալները, ԲՀԿ-ն հաղթահարում էր 4 տոկոսի շեմը»․ Էլինար Վարդանյան

Հուլիս 01,2026 19:33 Share

«ԿԸՀ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձեցին շրջանցել մի շատ պարզ հարց, և դրա ձևակերպման պարագայում կտեսնեինք, որ իրենց կողմից պարզապես վերաքվեարկություն պետք է նշանակվեր։ Ստացվում է՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո տվյալների սխալ մուտքագրման պատճառով նախնական արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարվեց, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում 4 տոկոսի շեմը։ Մինչդեռ 4 տոկոսի շեմը չհաղթահարելը իրենց կողմից սխալ թվերը ներմուծելու հետևանքն է»,- ՍԴ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը։

Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։

Ըստ Էլինար Վարդանյանի՝ եթե նախնական արդյունքների արձանագրության մեջ ամրագրվեր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը, այդ դեպքում ԿԸՀ-ն այդ 4 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պետք է վերանշանակեր վերաքվեարկություն․ «Ստացվում է, որ ԿԸՀ-ն, իմ գնահատմամբ, դիտավորյալ չի ներմուծել տվյալները, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա»։

Լրագրողների հիշեցմանը՝ ԿԸՀ ներկայացուցիչները մեղադրում են դիմումատուներին, թե հեղինակազրկում են ընտրական ինստիտուտը, Էլինար Վարդանյանն արձագանքեց․ «ԿԸՀ-ն լավ կաներ իր գործողություններով չնպաստեր ԿԸՀ-ի հեղինակազրկմանը։ Ասում են՝ մարդկանց հավատն եք կոտրում ընտրական համակարգի և ընտրությունների նկատմամբ այն պարագայում, երբ հսկայական թվով մարդիկ մասնակցել են ընտրություններին։ Կուզեի, որ ԿԸՀ-ն ձայներ ու մանդատներ գողանալու արդյունքում մեր ժողովրդին չզրկեր ընտրություններին և ընտրական գործընթացին հավատալու հնարավորությունից։ Ուզում եմ հավատալ, որ ՍԴ-ն կվերականգնի մեր հայրենակիցների հավատը ընտրական գործընթացների և ընտրության նկատմամբ»։

ՍԴ նիստն ու ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031