Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը «Կոմիտաս պարկ»-ում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողներին. քաղաքաշինության կոմիտե

Հուլիս 02,2026 18:13 Share

«Այսօր՝  հուլիսի 2-ին, «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի բնակիչները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի և պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդրին։

««Կոմիտաս պարկ» համալիրի առաջին փուլով նախատեսված շենքերը շահագործման պետք է հանձնվեին 3 տարի առաջ։ Համալիրն այսօր դեռ հանձնված չէ։ Հիմա էլ բնակիչները կանգնել են նոր ֆինանսական պահանջների առաջ։

Համալիրի կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերությունը (ղեկավար՝ Լևոն Օրդուխանյան) հրաժարվում է տալ գազի միացման համար անհրաժեշտ իր համաձայնությունը, եթե բնակիչները լրացուցիչ գումար չվճարեն։
Կառուցապատողը յուրաքանչյուր ընտանիքից պահանջում է հավելյալ 357,000 դրամ՝ որպես գազի միացման նախապայման։ Մինչդեռ բնակիչների պայմանագրերում նման կետ չկա։

Բնակիչները խնդրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ուշադրություն դարձնել այս հարցին և տալ համապատասխան հանձնարարականներ, որպեսզի 3 տարի ձգձգվող քաշքշուկը վերջապես լուծվի։ Բնակիչները պահանջում են ընդամենը իրենց օրինական իրավունքների պաշտպանությունը։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, և բնակիչները չպետք է վճարեն կառուցապատողի սխալների կամ չնախատեսված ծախսերի համար»,- նշում են բնակիչները:

Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը «Կոմիտաս պարկ»-ում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողներին, նշում է քաղաքաշինության կոմիտեն

«Քաղաքաշինության կոմիտեն անընդունելի է համարում կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողներին ներկայացվող, օրենսդրությամբ չհիմնավորված ֆինանսական պարտավորությունների պահանջը։

Տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ։ Հայտնում ենք, որ որևէ վճար կատարելու պարտավորություն բնակիչները չունեն, բացառությամբ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշմամբ նախատեսված, ի թիվս այլ ծախսերի, բնակարանի գազի բաժանորդ դառնալու վճարից։

Հորդորում ենք կառուցապատողին առաջնորդվել օրենսդրության պահանջներով և կատարել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների հետ պայմանագրերի կնքման և գազամատակարարման ապահովման պարտավորություններն առանց նախապայմանների», – նշված է քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031