Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն այժմ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է դառնալ ԵԺԿ անդամ, որը Աշոտյանին քաղբանտարկյալ է ճանաչել»․ Հայկ Մամիջանյան

Հուլիս 02,2026 19:58 Share

«ԵԺԿ-ն Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղաքական բանտարկյալ և վերահաստատել է Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության փաստը։ Նաև պահանջել է Աշոտյանի անհապաղ ազատ արձակումը՝ դեռևս նրա առաջին կալանքի ժամանակ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այժմ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է դառնալ ԵԺԿ անդամ։ Փաստացի, ձգտում է անդամակցել մի կառույցի, որն աներկբա ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նախատինքի խոսք ասաց նաև այսօր Երևան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին, ով Հայաստանը իր ելույթներում ժողովրդավարական որակեց։

Իր բնութագրմամբ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, եվրոպական արժեքների հետ ոչ մի կապ չունի։

Դատարանը, հիշեցնենք, այս պահին քննում է քննիչի միջնորդությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031