Փակ, գաղտնի քվեարկություն է եղել, և կարևոր չի, թե քանի ձայն եմ ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը։
«Քվեարկությունը եղել է փակ, գաղտնի, արդյունքում ես եմ ընտրվել»,– ասաց Մանավազյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե որպես խմբակցության ղեկավար կազմակերպչական աշխատանք է պետք, պետք է բերման ենթարկի պատգամավորներին քվեարկությունների համար, Մանավազյանն այսպես արձագանքեց. «Որևէ բերման ենթարկելու խնդիր չենք ունենա, գրեթե 4 տարի է՝ աշխատակազմի ղեկավար եմ, աշխատակազմում բոլորի հետ նման աշխատանքային փորձ ունեմ, ամեն ինչ հարթ է։ Կարծում եմ՝ նույնը կլինի նաև խմբակցությունում։ Պետք չէ շեշտել կնոջ դերը և որպես խմբակցության կին ղեկավար։ Ազգային ժողովի ղեկավար կազմում կա նաև կին»։
«Նեղացա՞ծ հեռացավ Արթուր Հովհաննիսյանը» հարցին Մանավազյանը պատասխանեց՝ ոչ, ասաց՝ շնորհավորել է իրեն, շատ գործընկերային են։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































