Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը գովեց Վահագն Հովակիմյանին եւ վիրավորեց լրագրողներին

Հուլիս 03,2026 13:38 Share

«Ես Վահագն Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ։ Ես համարում եմ իրեն ինձ ընկեր։ Իր հետ լավ ճանապարհ եմ անցել նաև «Մարտի 1»-ի դեպքերի ուսումնասիրության ընթացքում։ Բարձր եմ գնահատում իր ազնվությունը։ Բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը, և ես կարծում եմ, որ… եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են։ ՍԴ-ն այդ ամենի վերաբերյալ պետք է կայացնի իմաստուն որոշում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկումից սպասելիքների մասին հարցին։

Իսկ պնդումներին, որ Վահագն Հովակիմյանը ՔՊ-ի հիմնադիր անդամ է և չի կարող քաղաքական կապանքներից զերծ լինել, պատասխանեց. «Եթե Արամ Վարդևանյանի ասածն եք ասում, ինքն ամեն տեղ պտտվել է և այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է ՀՀ-ում»։

Հայտարարեց՝ ՍԴ որոշումը ստանալուց հետո լրագրողները կստանան «իրենց հրահանգը»՝ ինչպես տորպեդահարել այն․ «Ձեզ թվում է ես երե՞կ եմ ծնվել»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031