ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ափսոսում է, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնում. այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Անկախ այն վայրիվերումներից, որոնք եղան խորհրդարանում, նաև շահարկվեցին իմ և պարոն Սիմոնյանի հարաբերությունները, մի բան ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններից հետո, երբ պարոն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ, իր պարտականությունների մեջ չի թերացել՝ որպես օրակարգի սպասարկող»,- ասաց Քոչարյանը։
Ինքը պատգամավորական մանդատը վերցնելու է. «Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնալ»։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին հարցին էլ պատասխանեց, որ նախկինում խմբակցություններն էին առաջարկում, և երկու անգամ էլ իր թեկնածությունն առաջադրել են այլք ու իրեն ընտրել են։ Մանրամասնեց՝ իր բնավորությունն է այդպիսին, չի ինքնաառաջադրվում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































