Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի բան անլուրջ չենք ընդունում։ Ինչ լսում ենք, մեր մեջ հետևություններ ենք անում. ԲԴԽ անդամ

Հուլիս 03,2026 17:20 Share

Բարձրագույն դատական խորհրդի անդամ (ԲԴԽ) անդամ Էդգար Հովհաննիսյանն իրեն հասցեագրված չի համարում Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգին ու դատավորներին ուղղված տարբեր որակումները։

«Դրանք քաղաքական հայտարարություններ են, հասցեատերը ես չեմ։ Ես մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտությունները, ընդհանրապես, չեմ մեկնաբանում»,- դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգին վերաբերող հայտարարությունների մասին հարցերին, ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչպես է ընկալում երկրի առաջին դեմքի մեղադրական հայտարարությունները, և արդյոք դրանք չեն հեղինակազրկում դատական համակարգը, նա պատասխանեց.

«Ոչ մի բան անլուրջ չենք ընդունում։ Ինչ լսում ենք, մեր մեջ հետևություններ ենք անում»։

Հովհաննիսյանը քաղաքական հայտարարություն է համարում նաև Փաշինյանի այն գնահատականը, թե դատական համակարգը կոռումպացված է։

«Քաղաքական գործիչները կարող են իրենց գնահատականները տալ։ Մենք մեր լիազորությունների շրջանակում դրան կանդրադառնանք, երբ հարցը հասնի մեզ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունն է։

Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովը նախկինում կազմված էր վեց դատավոր և երկու ոչ դատավոր անդամից, սակայն քաղաքացիական հասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ կազմը դարձնելով վեց դատավոր և հինգ ոչ դատավոր անդամ։

Թափուր երեք տեղի համար առաջադրվել է յոթ թեկնածու՝ դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը և Արտակ Մկրտչյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031