Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում միացրին Կանդազի մասնակցությամբ գաղտնալսված ձայնագրությունը

Հուլիս 08,2026 16:58 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ լեգենդար հետախույզ, Արցախյան պատերազմների մասնակից, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի (Կանդազ), որը մեղադրվում է ընտրակաշառքի մեջ, եւ մյուսների գործով դատական նիստում մեղադրող կողմը հրապարակեց գրավոր ապացույցները՝ նշելով, որ սույն քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը առաջին ատյանի քրեական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Արթուր Ավանեսյանի նկատմամբ իրականացրել է ներքին եւ արտաքին դիտում եւ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, որոնց արդյունքները գտնվում են ձայնագրված են լազերային սկավառակում։

Հեռախոսային զրույցների ձայնագրությունները լսելուց հետո նախագահող դատավորը առաջարկեց անցնել մեղադրյալների հարցաքննությանը, սակայն պաշտպանական կողմը հայտարարեց, որ տակտիկական տեսանկյունից նրանց հարցաքննությանը նախապատրաստելու անհրաժեշտություն կա եւ միջնորդեց, որ մեղադրյալների հարցաքննությունն անցկացվի հաջորդ դատական նիստին։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 12-ին, ժամը 15։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել